08/11/2026
🇬🇧⬇️ 🎨 Օգոստոսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում՝ «Հեռապատումներ» ժամանակակից արվեստի ծրագրի շրջանակում, կայացավ նկարիչ Կարեն Օհանյանի «Նուրբ բան» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը (համադրող՝ Թամար Հովսեփյան)։ Նախագիծն իրականացվել է Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկայի հետ համագործակցությամբ։
«Նուրբ բան» նախագիծը ծավալվում է «բան» բառի բազմակի իմաստների շուրջ․ այն վերաբերում է թե՛ այն նուրբ թեմաներին, որոնց մասին հաճախ խուսափում ենք խոսել՝ իշխանությանը, առնականությանը, բռնությանն ու խոցելիությանը, և թե՛ այն նյութեղենին, որից կազմված են մարմինները, նկարները, հիշողություններն ու իշխանության կառուցվածքները։
Աշխատանքները ստեղծվել են Շարժայի արվեստի հիմնադրամի և Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկայի աջակցությամբ։ Հայաստանում ցուցադրվելուց հետո դրանք կներկայացվեն Շարժայի (Արաբական Միացյալ Էմիրություններ) 17-րդ բիենալեում (What Remains, sits restive, 2027 թ․ հունվարի 21 – հունիսի 17)։
🗓️ Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև սեպտեմբերի 5-ը։
🇬🇧🎨 On August 7, the National Gallery of Armenia hosted the opening of Karen Ohanyan’s solo exhibition "Delicate Matter", curated by Tamar Hovsepian. Organized within the framework of the gallery’s "Prospectations" contemporary art programme, the project was presented in collaboration with Atamian Hovsepian Curatorial Practice (AHCP).
"Delicate Matter" unfolds through the multiple meanings of the word "matter". It refers to delicate matters often left unspoken – questions of power, masculinity, violence, and vulnerability – and to matter as substance, the physical material from which bodies, paintings, memories, and systems of power are formed.
Co-commissioned by Sharjah Art Foundation and Atamian Hovsepian Curatorial Practice, following its presentation in Armenia, the works will be exhibited at Sharjah Biennial 17: What Remains, sits restive (January 21 – June 17, 2027).
🗓️ On view until September 5, 2026.
#ԿարենՕհանյան #Նուրբբան #արիՀԱՊ #Հեռապատումներ